Վրաստանում տուրիզմն արագ տեմպերով վերականգնվում է

2022 թվականի փետրվարին Վրաստան է այցելել 165 626 զբոսաշրջիկ, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ վերականգնվել է 35,3 տոկոսով, իսկ 2021 թվականի փետրվարի համեմատ աճել է 297 տոկոսով: Տվյալները հրապարակել է զբոսաշրջության ազգային գործակալությունը։

Տվյալների համաձայն՝ զբոսաշրջիկների թիվն աճել է հատկապես փետրվարին։ 2022 թվականի երկրորդ ամսում Վրաստան է այցելել 137 148 զբոսաշրջիկ, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ վերականգնումը կազմել է 55,4%, իսկ 2021 թվականի փետրվարի համեմատ աճը կազմել է 282%։

Զբոսաշրջության վերականգնման արագ դինամիկան արտացոլվել է նաև եկամուտների վրա։ Միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտը 2022-ի փետրվարին կազմել է 105 218 484 դոլար, ինչը 62,2%-ով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը:

2021 թվականի փետրվարի համեմատ եկամուտներն աճել են 91 568 460 դոլարով։