Աշոտ Սմբատյանը հանդիպել է պատգամավոր Սոզար Սուբարիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այսօր` դեկտեմբերի 1–ին, հանդիպել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սոզար Սուբարիի հետ։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտության և այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացման վերաբերյալ։

Զրույցի ընթացքում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը հայ-վրացական բազմաոլորտ կապերի առավել սերտացման բնագավառում։