Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 16

Վրաստանում «հինգերորդ սերնդի» 5G ինտերնետ է ներդրվում: 

Վրաստանում նախկին խորհրդարանականների կենսաթոշակը 560 լարիի փոխարեն կկազմի 1000 լարի։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հայտարարության համաձայն, այս փուլում օմբուդսմենի գրասենյակը ներգրավված չէ Ուկրաինայում կռվող երկու գերեվարված վրացի զինվորների ազատ արձակման գործում։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) միջազգային մեխանիզմներով կպաշտպանի Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից գերեվարված Վրաստանի երկու քաղաքացիների սահմանադրական իրավունքները։

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղի մերձակայքում ռուսական օկուպացիոն ուժերի ապօրինաբար ձերբակալած Լևան Պետրիաշվիլին ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում։

Թբիլիսիի մետրոյի վագոնների նորացման համար պետբյուջեից 475 մլն եվրո կհատկացվի:

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում միջնադարյան վրացի բանաստեղծ, «Ընձենավորը» էպոսի հեղինակ Շոթա Ռուսթավելիին նվիրված «Շոթաոբա 2023»-ը կնշվի նոյեմբերի 20-ին:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը նոյեմբերի 14-ին և 15-ին մի շարք հանդիպումներ է ունեցել: