Ռուսթավիում «Վրաստանի բանկի» կողոպուտը բացահայտվել է

Ռուսթավիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղում երեկ երեկոյան տեղի ունեցած կողոպուտի դեպքը բացահայտվել է։ Ներքին գործերի նախարարության տվյալներով, իրավապահ մարմինները կողոպտիչին տաք հետքի վրա են ձերբակալել։

Ըստ տեղեկատության՝ տղամարդը հրացանով մտել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ  և փորձել է կողոպտել, սակայն չի հասցրել։

Ձերբակալվածին 5-ից մինչև 7 տարվա ազատազրկում է սպասվում։

Լուսանկարը՝ allnews.ge

Թողնել պատասխան