Նինո Բուրջանաձեն ցավակցում է ռուս ժողովրդին

Նինո Բուրջանաձեն և «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունը ցավակցություն են հայտնել Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ռուս ժողովրդին:
«Սա մեծագույն ողբերգություն է: Խորին ցավակցություն եմ հայտնում Ռուսաստանում, Կեմերովո քաղաքի առևտրի և զվարճանքի կենտրոնում տեղի ունեցած մասշտաբային հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այսօր 64 ընտանիք, նրանց բարեկամներն ու Ռուսաստանի ամբողջ ժողովուրդը մեծ դժվարությունների մեջ են: Դժվար է ցավակցություն հայտնելու համար բառեր գտնել, որոնք որևէ կերպ կհամապատասխանեն ձեր ողբերգությանը: Հատկապես ցանկանում եմ առանձնացնել զոհված երեխաների ծնողներին և նրանց բարեկամներին: Ցավակցություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ, ցանկանում եմ` ուժեղ լինեք և հաղթահարեք ձեր սրտերում եղած ցավը»,- ասվում է Նինո Բուրջանաձեի նամակում, որը հրապարակել է «Ժողովրդավարական շարժում» կուսակցության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ մարտի 25-ին Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ըստ պաշտոնական տվյալների՝ 64 մարդ է զոհվել:

Թողնել պատասխան