Լարսում երթևեկության սահմանափակումներ կան

Ձնամաքրման աշխատանքների հետևանքով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը։

Նույն ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կընթանա առանց կանգառի։

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։