Ամանորին որ երկրներ են մեկնում վրացիները և որքան են ծախսում այդ ճամփորդության համար

Գալիք Ամանորով պայմանավորված՝ զբոսաշրջային ընկերությունների գործունեությունն էլ ավելի է ակտիվացել, BusinessPersNews-ին հայտնել են տուրօպերատորները:

Ըստ տուրօպերատորների՝ վրացի սպառողները Ամանորն անցկացնելու համար ընտրում են ավելի տաք երկրներ։

Global Travel ընկերության տվյալներով, այս տարի ամենահայտնի ուղղություններն են Եգիպտոսը, Դուբայը, Աբու Դաբին, Թաիլանդը և Մալդիվները։

«Նաև նախընտրւմ են Եվրոպա, հատկապես՝ Ֆրանսիա, Ավստրիա և Գերմանիա: Սակայն տաք երկրներն ավելի մեծ ժողովրդականություն են վայելում»,- հայտնել են ընկերությունից:

Global Travel-ը նշել է, որ, օրինակ՝ Դուբայում 3 օր (3 գիշեր) օթևանելու արժեքը սկսվում է 1 725 լարիից, Եգիպտոսում 6 օրը (7 գիշեր)՝ 1 500 լարիից, Մալդիվներում 6 օրը (7 գիշեր)՝ 4 490 լարիից, իսկ Աբու Դաբիում 5 օրը (5 գիշեր)՝ 1 630 լարիից։ Արժեքը ներառում է երկկողմանի ավիատոմս Թբիլիսիից՝ նպատակակետ, հյուրանոցային կեցություն, նախաճաշ և ճանապարհորդական ապահովագրություն։