Հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի՝ Եվրաատլանտյան տարածքի ինտեգրմանը. Ն. Փաշինյան

Փաշինյան-Գախարիա առաձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով աշխատանքային հանդիպումը՝ հայաստանյան պատվիրակության մասնակցությամբ:

Հանդիպման սկզբում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, ողջունելով հայաստանյան պատվիրակությանը, ասել է, որ ժամանակն է Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված՝ գործնական քայլեր մշակել:

«Մեր հարաբերություններում հսկայական չօգտագործված պոտենցիալ կա, և մեր օրակարգի կարևորագույն մաս է այդ պոտենցիալի՝ լիարժեք օգտագործումը,- վստահ է ՀՀ վարչապետը:  Փաշինյանն ասել է՝ բազմաթիվ հնարավորություններ կան տնտեսական հարաբերությունները նոր որակի բելերու համար, ու այս առումով ժողովրդավարությունը նույնպես մեծ նշանակություն ունի: Եթե մարդիկ Հայաստանն ու Վրաստանն ընկալեն որպես ժողովրդավարական ընդհանրություն ունեցող տարածք, մեր երկու երկրների ներդրումային գրավչությունն ավելի կմեծանա:

Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը հարգանքով է վերաբերվում Վրաստանի՝ Եվրաատլանտյան տարածքի ինտեգրման ձգտումներին: Նա նաև կրկնել է այն նույն բանաձևը, որն առաջարկել էր  նաև վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ առաջին պաշտոնական այցի ժամանակ. Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, և հակառակը: 

Փաշինյանը շարունակում է բարձր մակարդակի հանդիպումները՝ Վրաստան երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում: