Պաշտպանության նախարարը հրապարակել է փոխնախարարների անունները

Վրաստանի Պաշտապանության նորանշանակ նախարար Լեվան Իզորիան հրապարեկել է փոխնախարարների անունները:

Իզորիան նշել է, որ առաջին տեղակալի  պաշտոնը կզբաղեցնի Լելա Չիքովանին: Նախարարի խոսքով,  Չիքովանին անվտանգության ոլորտում աշխատանքի  18 տարվա փորձ ունի, աշխատել է Մերձբալթյան երկրներում, այդ թվում և  Լեհաստանում` Վրաստանի ռազմական կցորդի պաշտոնում:

Նախարարը  ընդգծել է նաև, որ Չիքովանիի  անվան հետ է կապված  սահմանային ոստիկանության  ոլորտում  կատարված  բազմաթիվ  բարեփոխումներ:  Վերջին մեկ տարվա ընթացքում նա զբաղեցրել է  նաև Պետական անվտանգության ծառայության աշխատակազմի  ղեկավարի պաշտոնը:

Պաշտպանության  նախարարը ներկայացնելով մյուս  փոխնախարար Նուկրի Գելաշվիլիին, ասել է. «Նուկրի Գելաշվիլիի հետ համատեղ բարեփոխումներ ենք  իրականացրել ոստիկանության  ոլորտում, որով և  հպարտանում ենք»:  Տեղեկացնում է «frontnews»-ը:

Թողնել պատասխան