«Վրացական երազանքը», հավանաբար, կիրակի օրը որոշում կկայացնի

«Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը հավանաբար տեղի կունենա կիրակի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին՝ ընդգծելով, որ հանդիպմանը իշխող ուժը նախագահի թեկնածուի հարցում կգա վերջնական դիրքորոշման։

Նրա խոսքով, կուսակցությունը շարժվում է նախապես ծրագրած օրակարգով։

«Վաղը կլրանա նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը, այդ պատճառով հավանաբար կիրակի տեղի կունենա քաղխորհրդի նիստը, որի ընթացքում կունենանք ընդհանուր դիրքորոշում: Տեղյակ եք, որ հարցի շուրջ տարբեր կարծիքներ են հնչել, ուստի  նիստում կվորոշվի, թե կուսակցությունն ինչ ձևաչափով է միանում նախընտրական  քարոզարշավին: Մենք ասել էինք, որ երբ կունենանք թեկնածուների ամբողջական հաստատված ցանկը, այդ ժամանակ որոշում կկայացնենք»,-հայտարարել Չուգոշվիլին: