Այս տարի փրկարարները ծովափնյա շրջաններում շուրջ 300 մարդու կյանք են փրկել

Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, այս տարի ջրային փրկարարական բաժիններում աննախադեպ քանակությամբ սեզոնային փրկարար է աշխատել:

Ծառայության տեղեկատվությամբ, փրկարարներն ընդհանուր առմամբ կարողացել են շուրջ 300 մարդու կյանք փրկել: Փրկվածների թվում են 69 անչափահաս, 67 օտար երկրի քաղաքացի: Բացի այդ փրկարարները ծովափնյա գոտում կորած 78 անչափահասի են գտել:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները եզրափակել են  2019 թվականի ծովային սեզոնը: Բաթումիում տեղի է ունեցել եզրափակիչ միջոցառումը, որի ընթացքում հատուկ խիզախություն ցուցաբերած փրկարարները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով: