Նահանգապետն իր տուգանքները վճարում է բյուջեի հաշվին․ «Ռուսթավի 2»

Շիդա Քարթլիի նահանգապետի կայանման կանոնները խախտելու համար ստացված տուգանքները վճարելու են բնակիչները:

Նահանգապետ Կախա Սամխարաձեին տեղափոխող մեքենաներին «Սիթի պարկ» կազմակերպությունը 7 անգամ տուգանել է, սակայն, տուգանքները ժամանակին չեն վճարվել: Անուշադրության մատնված 10 լարի չափով տուգանքն այսօր արդեն հասել է 160 լարիի:

Տուգանքների մասին նահանգապետը իմացել է «Ռուսթավի 2»-ի կողմից պատրաստած տեսանյութից:

Նահանգապետը Տոյոտա մակնիշի երկու ամենագնաց ունի, որոնցից մեկը պատկանում է գամգեոբային (շրջանի վարչություն), իսկ մյուսը` նահանգապետի աշխատակազմին։ Հետևաբար, ինչպես նշում է «Ռուսթավի 2»-ը, տուգանքները վճարվելու են տեղական բյուջեից:

«Ըստ փաստաթղթերի, Սամխարաձեն արդեն մեկ տարի լինելով նահանգապետի պաշտոնում, 60 անգամ տեխսպասարկման անհրաժեշտություն է ունեցել, ինչի համար բյուջեից 22 հազար 200 լարի գումար է ծախսվել: 2017թ․ դեկտեմբերի 25-ին նահանգապետի աշխատակազմը 28 տոննա վառելիքի կտրոն է ձեռք բերել, որի համար հատկացվել է 60 հազար լարի: Միայն հունվարին նահանգապետը 4 տոննա վառելիք է ծախսել»,-ասված է «Ռուսթավի 2»-ի պատրաստած տեսանյութում:

Լուսանկարը` Շիդա Քարթլիի նահանգապետարանի պաշտոնական էջից

Թողնել պատասխան