Վրաստանի ՊԱԾ-ը հայտարարություն է տարածել շփման գծի փոփոխության վերաբերյալ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը անօրինական է համարել Հարավային Օսիայի հետ շփման գծում տեղի ունեցած փոփոխությունը։

«Գորիի շրջանի Բուրշեթ գյուղի ուղղությամբ առկա օկուպացիոն գծում անօրինական կերպով տեղադրվել է այսպես կոչված սահմանային նշան, ինչի հետևանքով տեղացիների հողատարածքները հայտնվել են բռնագրավված տարածքներում: Տեղի ունեցածը  արդյունք է այսպես կոչված սահմանային հստակեցման, ինչը ոտնահարում  է տեղացիների իրավունքները, ազդում նրանց անվտանգության վրա»,- ասված  է ՊԱԾ-ի տարածած հայտարարությունում:

Թողնել պատասխան