ՀԿ-ները կառաջադրեն օմբուդսմենի թեկնածուների

Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները հանրային պաշտպանի պաշտոնում առաջադրել են Անա Աբաշիձեի, Նազի Ջանեզաշվիլիի և Գիորգի Բուրջանաձեի թեկնածությունները։

Անա Աբաշիձեն «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավարն է և հիմնականում աշխատում է կանանց ու երեխաների իրավունքների համար, իսկ Նազի Ջանեզաշվիլին «Georgian Court Watch» կազմակերպության հիմնադիրն է։ Երրորդ թեկնածուն՝ Գիորգի Բուրջանաձեն, հանրային պաշտպանի առաջին տեղակալն է։ Մինչ այդ նա աշխատել է «Բաց հասարակություն հիմնադրամում»։

Հիշեցնենք, որ Վրաստանի ներկայիս հանրային պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին։ Օգոստոսի 31-ին «Վրացական երազանքը» ներկայացրել է հանրային պաշտպանի ընտրության նոր կարգ և հայտարարել, որ սեփական թեկնածու չի առաջադրելու։

Կարդացեք նաև՝

Լոմջարիան չի բացառում, որ առաջադրվածներից մեկը Բուրջանաձեն է