Առաջին 10 ամիսներին Վրաստանը գնել է 851,7 մլն դոլարի պարենամթերք

Վրաստանում աճել են ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման տեմպերը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով (Geostat)՝ 2021 թվականի առաջին 10 ամիսներին երկիրը գնել է 851,7 միլիոն դոլարի պարենամթերք, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 785,5 միլիոն դոլար։ 

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այս տարվա հունվար-հոկտեմբերին ապրանքների արտահանումը կազմել է 815 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել էր 655,4 մլն ԱՄՆ դոլար։ 

Ստորև ներկայացնում ենք այն ապրանքների ցանկը, որոնք առավել մեծ քանակությամբ գնել ու վաճառել է Վրաստանը։ 

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտահանված թոփ 10 ապրանքատեսակները. 

  • բնական խաղողի գինիներ՝ 189 մլն ԱՄՆ դոլար, 
  • էթիլային սպիրտ՝ չդենատուրացված, 80%-ից պակաս ալկոհոլի պարունակությամբ, ալկոհոլային խմիչքներ՝ 122 մլն ԱՄՆ դոլար, 
  • հանքային և քաղցրահամ ջրեր՝ 118,3 մլն դոլար, 
  • պնդուկ  և այլ ընկույզներ՝ 90 մլն դոլար, 
  • շաքարային հավելումներ պարունակող ջրեր, ներառյալ հանքային և գազավորված ջրերը՝ 51,4 մլն դոլար, 
  • ծիրան, կեռաս և դեղձ, դեղձ, սալոր և այլն՝ 32 մլն դոլար, 
  • ոչխարներ և այծեր՝ 25,5 մլն դոլար, 
  • կենդանի անասուններ՝ 23,1 մլն դոլար, 
  • կարտոֆիլ՝ թարմ կամ սառեցված՝ 13,8 մլն դոլար, 
  • ճարպեր, ձուկ կամ ծովային կաթնասուններ՝ 11,1 մլն ԱՄՆ դոլար։

Ընթացիկ տարվա 10 ամսում Վրաստան ներկրված թոփ 10 ապրանքատեսակները. 

  • ցորեն և մեսլին՝ 78,6 մլն դոլար, 
  • շաքարավազ՝ 54,3 մլն դոլար, 
  • թռչնի միս և կերային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած կամ սառեցված՝ 49,4 մլն դոլար, 
  • արևածաղկի, հալվայի կամ բամբակի ձեթ՝ 40,5 մլն ԱՄՆ դոլար, 
  • շոկոլադ և կակաոյի հիմքով այլ մթերքներ՝ 39,4 մլն դոլար, 
  • հաց, ալյուրի հրուշակեղենային արտադրանքներ, շաքարավազ, տորթեր և այլ հացաբուլկեղեն՝ 37,1 միլիոն դոլար, 
  • էթիլային սպիրտը չդենատուրացված՝ 80-ից պակաս ալկոհոլի պարունակությամբ, ալկոհոլային խմիչքներ՝ 29,3 մլն դոլար, 
  • խոզի միս թարմ, պաղեցված կամ սառեցված՝ 27,6 մլն դոլար, 
  • մարգարին՝ 24,4 միլիոն դոլար, 
  • սերուցքային կարագ և այլ կաթնային յուղեր, կաթնային մածուկներ՝ 21 մլն դոլար։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր