Հարձակվել են Միացյալ ազգային շարժման գրասենյակի վրա

 Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել Միացյալ ազգային շարժում կուսակցության Դեդոփլիսծղարոյի շրջանային կազմակերպության գրասենյակի վրա: Կոտրել են պատուհանի ապակիները, վնասել են կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի պաստառը: Ըստ տան տիրոջ տեղեկատվության, անծանոթ անձը քարով կոտրել է ապակիները, ապա կարողացել է թաքնվել: Կուսակցության ղեկավարները պատահածի մեջ մեղադրում են նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի բարեկամին՝ Զուրաբ Գոնաշվիլիին: Միջադեպի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, չնայած այս պահի դրությամբ կասկածյալը ձերբակալված չէ: Սա կուսակցության գրասենյակի արդեն երրորդ հարձակումն է: Նախորդ դեպքերի վերաբերյալ ընթացող հետաքննությունը ընթացքի մեջ է:
Լուսանկարը՝ pirveliradio.ge

Թողնել պատասխան