Հարավային Օսիա-Վրաստան շփման գիծը կրկին փոփոխվել է

Ռուսական ռազմական ստորաբաժանումները Հարավային Օսիա-Վրաստան շփման գծում կրկին փոփոխություն են արել:

 Interpressnews-ի փոխանցմամբ, Բերշուեթի և Սոբիսի գյուղերին պատկանող հողատարածքներում սահմանային նշան է տեղադրվել:  Գորիի շրջանի գամգեբելիի ներկայացուցիչ Դավիթ Ցերցվաձեի խոսքով,  սահմանային նշանը 500 մետր դեպի Վրաստանի կողմից վերահսկվող տարածք է տեղափոխվել:
Վերջին երկու տարիներին նմանատիպ 2 միջադեպ է գրանցվել: 2016 թվականի ամռանը և այս տարի հացահատիկի ցանքի ժամանակ, երբ արգելվել է գյուղացիներին աշխատել այդ տարածքներում։

Թողնել պատասխան