3,5 միլիարդ դոլարի եկամուտ՝ զբոսաշրջությունից

2022 թվականին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 3,5 միլիարդ դոլարի եկամուտ։ Այս տեղեկությունը տարածել է Զբոսաշրջության ազգային վարչությունը։

Վարչության հայտարարության համաձայն՝ 2022 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտը գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը, և գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ 3,516,634,479 ԱՄՆ դոլար։

Դա նշանակում է, որ մինչ համաճարակը զբոսաշրջությունից ստացված եկամտի գրանցված ցուցանիշը (2019 թվականին) 107,6 տոկոսով (247,980,410 ԱՄՆ դոլար) վերականգնվել է։

Ըստ Զբոսաշրջության ազգային վարչության տվյալների, 2022 թվականին Վրաստան է այցելել 5,4 միլիոն զբոսաշրջիկ` 188,5 տոկոսով գերազանցելով 2021 թվականի ցուցանիշը։