Նախագահը հունիսի 16-ին հրավիրում է հանրահավաքի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 16-ին հանրահավաքի է հրավիրում: Այս մասին նախագահը հայտարարել է նախօրեին կայացած ճեպազրույցում՝ առաջարկելով հավաքվել Ռիկղեի այգում՝  Եվրոպային ցույց տալու ժողովրդի միասնությունը:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ հունիսի 16-ին բոլորը պետք է հավաքվեն որպես շարքային քաղաքացիներ՝ ի նշան այն բանի, որ «մենք ուզում ենք Եվրոպան մեր երեխաների, հաջորդ սերնդի համար»։

«Ես, դուք և ցանկացած կուսակցության անդամ կամ պետական ​​պաշտոնյա, բոլորս կմասնակցենք որպես շարքային քաղաքացի, չեն լինի խոսքեր, հայտարարություններ, պաստառներ․․․», — ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին ԵՄ դեսպանին և ԵՄ անդամ երկրների դեսպաններին կոչ է արել միանալ հունիսի 16-ի միջոցառմանը։

Հարկ է նշել, որ արդեն իսկ հունիսի 20-ին կազմակերպված հանրահավաք կա, և ընդդիմության ներկայացուցիչները նախագահի այս հայտարարությունը որակել են, որպես հունիսի 20-ի ցույցի դեմ:

Կարդացեք նաև՝

«Տուն դեպի Եվրոպա». հունիսի 20-ին հանրահավաք կացնկացվի