Բաթումիում 80 տարվա մեջ ամենատաք դեկտեմբերն է

1936 թվականից սկսած, առաջին անգամ Բաթումիում դեկտեմբերի 23-ին ռեկորդային տաքություն է գրանցվել՝ +24։  Դեկտեմբերը տաք է եղել նաև 1962 թվականի Բաթումիում, սակայն այն ժամանակ օդի ջերմաստիճանը հասել է +20.7-ի։ Այս մասին հաղորդել է Աջարիայի հեռուստաընկերությունը։

Օդերևութաբանների տվյալներով՝ 17-22 մ/վ արագությամբ հարավարևելյան քամին, որ երկու օր է փչում է Բաթումիում, կշարունակվի նաև վաղը, իսկ գիշերային ժամերին հնարավոր է ուժեղանա։ Առաջիկա օրերին ևս ծովափնյա Բաթումիում արևային եղանակ է կանխատեսվել՝ +21-+23 ջերմաստիճանով։ Այսօր երկրի բոլոր շրջաններում է կանխատեսվել առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 25-26-ին որոշ շրջաններում տեղումների հավանականությունը մեծ է։ Վրաստանի արևմուտքում 18-23 աստիճան տաք կլինի։ Մայրաքաղաքում այս օրերին տեղումներ չեն լինի, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +14-ից +16 աստիճան։