Եվրախորհրդարանը պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրախորհրդարանի պատգամավոր «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» անդամ Անժեյ Հալիցկին հայտարարում է, որ քաղբանտարկյալներին բանտում թողնելը Վրաստանի իշխանությունները և ընդդիմության միջև մարտի 8-ի պայմանավորվածության խախտում է:

«Մենք՝ Վրաստանի ընկերները, ողջունում ենք մարտի 8-ի համաձայնությունը ընդդիմության և իշխանության միջև: Քաղբանտարկյալներին բաց չթողնելը համաձայնության խախտում է և չի նշանակում ազատ ընտրություն: Ազատ արձակեք քաղբանտարկյալներին»,- գրել է Հալիցկին թվիթերյան իր էջում: