2015 թվականի հունիսի 13-ին անզոր էինք բնության դեմ. Կալաձե

«Բոլորս հիշում ենք, թե որքան ծանր էր 2015 թվականի հունիսի 13-ի լուսաբացը: Ցավոք, կորցրեցինք մարդկանց և այդ վիշտն անամոք է»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն` հունիսի 13-ի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ:

Նրա խոսքով, աղետից տուժածների ընտանիքները համապատասխան փոխհատուցում են ստացել:

«Հիմա ծանր է խոսքերով փոխանցել այս ամենը, որքան անզոր էինք բնության առջև, որքան ծանր էր իրավիճակը»,- ասել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 13-ին Թբիլիսիում ջրհեղեղ եղավ։ Աղետի հետևանքով 21 մարդ զոհվեց, մինչ օրս 2-ը կորած են համարվում: Քանդվեցին տներ, կամուրջներ, ճանապարհներ: