Մարիխուանայի օգտագործումը խստիվ արգելվում է մինչև 21 տարեկան անձանց համար. ՆԳՆ

Վրաստանում մարիխուանայի օգտագործումը խստիվ կարգելվի մինչև 21 տարեկան անձանց համար։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ ներկայացնելով ՆԳՆ կողմից պատրաստված նոր օրենսդրական նախաձեռնությունը։

«Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերջին վճռի տրամաբանությունն ու ոգին, թմրաքաղաքականության համատեքստում անհրաժեշտ է մարիխուանայի սպառման բովանդակություն և արդյունավետ կարգավորում: Այս հարցով մենք ձեռնարկել ենք որոշակի աշխատանքներ՝ կառավարության հետ միասին և հասել ենք արդյունավետ կառավարում ապահովող օրենքի: Սակայն, անփոփոխ և հստակ է մնացել այն, որ մարիխուանայի օգտագործումը չի պատժվի միայն և միայն մասնավոր, անձնական տարածքում օգտագարծելու պարագայում», — ասել է Գախարիան: