Դամիա գյուղում կայացել է «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումը

«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Դամիա գյուղում փետրվարի 6-ին կայացել է գյուղի բնակչության հետ հանդիպումը:

«Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցների մեծամասնության ստորագրությամբ գյուղի առաջնային խնդիր է համարվել «Զարգար»-ից (հին գյուղատեղին, որտեղից տարիներ շարունակ Դամիան օգտագործման ջուր է ստանում) հոսող ջրի խողովակաշարի փոխարինման անհրաժեշտությունը, գերեզմանատան շրջակայքի ցանկապատումը:

Սակայն, քանի որ 2022 թվականի նույն բյուջեով արդեն իսկ մեկնարկել է «Զարգար»-ից եկող ջրի խողովակաշարի փոխարինման գործընթացը՝ այդ աշխատանքն ավարտին հասցնելու և վերջնական հանգուցալուծում տալու համար որոշվել է այս տարի ևս գումարը հատկացնել խողովակաշարի փոխարինմանը:

Ընդգծենք, որ գյուղացիները նախական համաձայնության էին եկել գերեզմանատան շրջակայքի ցանկապատման շուրջ: Նշենք, որ «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Դամիա գյուղին հատկացվել է 12 հազար լարի:

Փետրվարի 7-ի դրությամբ հանդիպումներ են կայացել 27 գյուղում։

«Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2023 թվականին կենտրոնական բյուջեից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի: Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի:

Մյուս հայաբնակ գյուղերի հանդիպման ժամանակացույցը՝ ստորև.

Մառնեուլիի հայաբնակ գյուղերին աջակցության ծրագրի շրջանակներում հանդիպումների ժամանակացույցը