Տատունաշվիլիի սպանության պատասխանատուն ռուսական կողմն է. Կոբախիձե

«Տատունաշվիլիի սպանության պատասխանատուն ռուսական կողմն է»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Վերջինս հույս է հայտնել, որ Ցխինվալիի հիվանդանոցում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի դին մոտ օրերս կտեղափոխվի Վրաստանի կողմից վերահսկվող տարածք:

«Ակնկալում ենք, որ հարցում կառուցողական մոտեցում կլինի: Այս ամենի պատասխանատուն, իհարկե, ռուսական կողմն է, որովհետև Ռուսաստանը պետություն է, որը ամբողջովին վերահսկում է Ցխինվալիի շրջանն ուԱբխազիան: Տատունաշվիլիի դին, հուսով եմ, մոտ օրերս կհանձնվի ընտանիքին»,-հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան