«Սիթի պարկը» հնարավոր է պատասխանատվության ենթարկվի. փոխքաղաքապետ

«Սիթի պարկ» ընկերությունը հնարավոր է պատասխանատվության ենթարկվի»,-հայտարարել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն:

«Այս ամենի հետ կապված իրավական գործընթացներ են անհրաժեշտ: Ինչպես արդեն նշել է Կախա Կալաձեն, ապրիլի 10-ից կայանումների հարցով կզբաղվի Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունը»,-ասել է Խմալաձեն:

Թբիլիսիի փոխքաղաքապետի խոսքով, «Սիթի պարկ»-ի եկամուտների միայն 40 տոկոսն էր մտնում բյուջե, իսկ 60 տոկոսը ստանում էր ընկերությունը:

Հիշեցնենք՝ այսօր Կախա Կալաձեն հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքապետարանը դադարեցնում է «Սիթի պարկ» ընկերության հետ կնքած պայմանագիրը:

Լուսանկարը` metronome.ge-ի

Թողնել պատասխան