«Ընձենավորը»․ լեզուն «աստվածային սրբավայր» է վրացիներ համար․ ԱՄՆ դեսպանատուն

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Վրաստանում մայրենի լեզվի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» ի ցույց է դնում, որ լեզուն «աստվածային սրբավայր» է վրաց ժողովրդի համար։

«ՄԱԿ-ում պահպանվող «Ընձենավորը» ձեռագիրը նայելով՝ պարզ է դառնում, որ լեզուն «աստվածային սրբավայր» է վրաց ժողովրդի համար։

45 տարի առաջ դուք ցույց տվեցիք ոչ միայն խորհրդային կարգերին, այլև ողջ աշխարհին, որ ոչ ոք չի կարող խլել այն հպարտությունը, որով դուք սիրում եք վրացերենը։ Շնորհավո՛ր Մայրենի լեզվի տոնը»,- ասված է Ամերիկյան դեսպանատան շնորհավորական ուղերձում։