Հավելյալ երթուղի Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ

«Վրացական երկաթուղիներ» տրանսպորտային ընկերությունը լրացուցիչ երթուղի է սկսում դեպի Բաթումի։

Տրանսպորտային ընկերության տեղեկություններով՝ այսօրվանից դեպի Բաթումի գնացքը կմեկնի առավոտյան ժամը 10։50-ին, իսկ Բաթումից Թբիլիսի՝ երեկոյան 18։55-ին։

«Տոմսերը կարելի է ձեռք բերել «Վրացական երկաթուղիներ» ընկերության կայքի միջոցով՝ https://ticket.railway.ge։