Հարավօսական որոշ ստորաբաժանումներ կմիանան ռուսական բանակին

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումների Ռուսաստանի բանակին միանալու մասին որոշումը: BBC-ի փոխանցմամբ` Պուտինը երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է բանակցություններ սկսել հարավօսական կողմի հետ և ստորագրել համապատասխան համաձայնագիր:

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումների Ռուսաստանի բանակի կազմի մեջ մտնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թվականի մարտին ստորագրված համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Սկզբնական շրջանում նախատեսված էր ստեղծել միասնական պաշտպանական տարածք:

Թողնել պատասխան