Առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կվատթարանա

Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անձրև, ուժեղ քամի, բարձրադիր գոտիներում  ձյուն: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մարտի 17-18-ին արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում հորդառատ անձրևները կուղեկցվեն ուժեղ քամիներով, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է կանխատեսվում:

«Սպասվող ուժեղ տեղումների հետևանքով արևմտյան Վրաստանում հնարավոր է գետերում ջրի մակարդակի նշանակալի բարձրացում, բարձրադիր գոտիներում տեղումներ ձյան տեսքով, որոշ վայրերում սողանքների ակտիվացում»,- ասված է Շրջակա միջավայրի գործակալության կողմից տարածած հաղորդագրությունում: