7 տարում քաղաքից գյուղ է տեղափոխվել ավելի քան 76 հազար մարդ

2015 թվականից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 21-ը 76 հազար 030 մարդ փոխել է քաղաքի հաշվառման հասցեն և հաշվառվել գյուղական բնակավայրերում, հայտնում է InterPressNews-ը:

Տվյալների համաձայն, հաշվառման հասցեն ամենաշատը փոխել են 2019 թվականին՝ 10 հազար 611 մարդ, իսկ ամենաքիչը՝ 8 775 փաստ արձանագրվել է 2015 թվականին։

Ըստ տվյալների՝ միայն 2022 թվականի հունվարից մինչև հոկտեմբերի 21-ը քաղաքի հաշվառման հասցեն գյուղի հաշվառման հասցեով փոխելու 8 487 դեպք է գրանցվել։ Նրանցից 1 057 մարդ հաշվառման հասցեն քաղաքից գյուղ է փոխել օգոստոս ամսին, իսկ 626-ը՝  2022 թվականի հունվարին։