Նոր Զելանդիայում ահաբեկիչների զենքերի վրա հայերեն և վրացերեն գրություններ կան

Հայաստանի և Վրաստանի անվտանգության ծառայությունները համագործակցում են գործընկերների հետ՝ մանրամասներ պարզելու Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանցից առգրավված զենքերի վրա առկա հայերեն և վրացերեն գրությունների առնչությամբ։

Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա վրացերենով գրություն կա։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը՝ տարածելով լուսանկարներ, որոնցում վրացերենով երևում են Դավիթ Աղմաշենեբելի թագավորի և Թամար թագուհու ամուսնու՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի անունները։

Հրատարակչությունը նշում է որ, զենքերի վրա գրված են վաղ անցյալում «զանգվածային սպանություններ» իրականացրած անձանց անուններ:

Զենքերի վրա գրություններ են կան տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն: Հայկական լրատվամիջոցները գրում են, որ ահաբեկիչների զենքի վրա հայերենով գրված է «Սարիղամիշի Ճակատամարտ»։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ։

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 49-ի: Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը: Առկա տեղեկատվության համաձայն, 4 մարդ է ձերբակալվել:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, զինված անձինք տեղի ժամանակով 13:45-ին ներխուժել են Ալ-Նուրիի և Լինվուդի մզկիթներ, դուռը փակել՝ կրակ բացելով հավաքված հավատացյալների վրա: Հարձակման ժամանակ մզկիթներից մեկում շուրջ 200, մյուսում մինչև 300 մարդ է եղել: