Այսօր Պրահայում տեղի կունենա Աբաշիձե-Կարասին հանդիպումը

Այսօր Պրահայում հերթական անգամ տեղի կունենա Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը:

Աբաշիձեն տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկման կարևոր թեմաներից մեկը կլինի 2011 թվականին ձեռք բերված վրաց-ռուսական մաքսային մոնիտորինգի իրականացումը։

Հիշեցնենք, որ այս համաձայնագրի շրջանակներում անցած տարի վրացական կողմը ստորագրել է պայմանագիր շվեյցարական ընկերության հետ: Մայիսի 18-ին ռուսական կողմը կնքել է նմանատիպ պայմանագիր նույն ընկերության հետ:  Աբաշիձեն հույս է հայտնել, որ ռուսական կողմը ազնվորեն կկատարի պայմանագրով ստանձնած պարտականությունները:

Թողնել պատասխան