ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Վրաստանում ՀՀ դեսպանության տիրույթում գտնվող քաղաքացիներին` հաշվառման կանգնել

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կորոնավիրուսի պատճառով հորդորում է Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և ուղարկել տվյալները:

Հյուպատոսական հաշվառման կանգելը կամավոր և անվճար գործընթաց է: Դրա նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը:

Հաշվառմանը հղումը` այստեղ:

Վրաստանում ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն` armgeorgiaembessy@mfa.am

Վրաստանում ՀՀ դեսպանության հեռախոսահամարը` (+995 32) 295 17 23