Թբիլիսիի ամառային մանկապարտեզներում այս ամիս կսկսվի ընդունելության գրանցումը

Թբիլիսիի ամառային մանկապարտեզներում գրանցման գործընթացը կմեկնարկի մայիսի կեսերին: Հանրային հեռուստաընկերությանն այս մասին հայտնել են մանկապարտեզների կառավարման գործակալությունից։

Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հուլիս ամսվա ընթացքում գործելու է ամառային թվով շուրջ 40 մանկապարտեզ, որոնք 13 հազար երեխայի կարող են ընդունել:

Նշվում է, որ գրանցման առաջին փուլում դիտարկվելու են սոցիալապես անապահով ընտանիքներից ստացված դիմումները։

Թողնել պատասխան