Վրաստանը պետք է լինի գլոբալ աշխարհի մի մասը. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը պետք է լինի գլոբալ աշխարհի մի մասը։

Այս հայտարարությունը Զուրաբիշվիլին արել է Լոնդոնում կայացած Globalize UK 2022 միջազգային համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Ոմանք կարող են ցանկանալ մեկուսացնել մեզ, ոմանք կարող են ցանկանալ տեսնել, որ Վրաստանը հետուառաջ է գնում: Բայց եթե Վրաստանը ցանկանում է գոյություն ունենալ ապագա աշխարհում, պետք է դառնա գլոբալ աշխարհի մի մասը», — ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, արտերկրում ապրող յուրաքանչյուր վրացի մշտապես կապված է Վրաստանի հետ։