Բաթումիի մարզադաշտը՝ լավագույն շինություն

Բաթումիի մարզադաշտը հաղթել է FIABCI անշարժ գույքի միջազգային ընկերության կողմից անցկացվող Georgia Prix d’Excellence Awards 2022 մրցույթի լավագույն հասարակական շինությունների անվանակարգում: Հաղթող շինությունն ընտրվել է ժյուրիի կողմից՝ միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան։

«Այս հաղթանակով մարզադաշտը կներկայացվի FIABCI World Prix d’Excellence միջազգային մրցանակաբաշխությանը, որը կանցկացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2023 թվականին», — ասել է Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն։

Նշենք, որ Բաթումիի ֆուտբոլային մարզադաշտը, որը կառուցվել է ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի ստանդարտներով, նախատեսված է 20 հազար հանդիսատեսի համար և հագեցած է լուսային, ձայնային և այլ նորագույն համակարգերով։ Մարզադաշտը բացվել է անցյալ տարի։