Վերանորոգում՝ Ախալքալաքի նախկին զինվորական ավանի տարածքում

Ախալքալաքի մունիցիպալիտետի նախկին առաջին զինվորական ավանի բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումն ավարտվել է, տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Տեղեկության համաձայն, ամբողջությամբ փոխվել է բնական աղետներից վնասված 455-րդ շենքի տանիքը։

«Աշխատանքներն իրականացրել է Մամիկոն Հովհաննիսյան ՍՊԸ-ն։ Ծրագրի արժեքը կազմել է 51 հազար 999 լարի»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: