Առանց լիցենզիայի երթևեկող տաքսու վարորդներն այսօրվանից կտուգանվեն

Այսօրվանից կտուգանվեն տաքսու այն վարորդները, ովքեր կերթևեկեն առանց լիցենզիայի: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տուգանքը կկազմի 200 լարի: Այսօրվա դրությամբ տաքսի վարելու թույլտվություն է ստացել 10 հազար քաղաքացի:

Հաջորդ փուլում մայրաքաղաքում շրջող բոլոր տաքսիները սպիտակ գույնի կլինեն։ Հիշյալ որոշումն ուժի մեջ կմտնի գալիք տարվանից:

Բացի այդ, 2019-ից լիցենզիա չեն ստանա երկու դուռ և աջ ղեկ ունեցող մեքենաները:

«Տաքսիները, որոնք համապատասխան գրանցում չունեն, չեն կարող երթևեկել քաղաքում: Գործընթացն ընթացքի մեջ է, ցանկացողները դեռ կարող են դիմել»,- հայտարարել է Թբիլիսիի սակրեբուլոյի «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» խմբակցության ղեկավար Բեքա Դավիթուլիանին: Փոխանցում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։