Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել. ապրիլի 7-ի տվյալները

Ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 324 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 650 հազար 708-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 721 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  1մլն 629 հազար 987։

Վարակից մահվան դեպք չի արձանագրվել: Մինչև այս երկրում արձամագրվել է 16 հազար 765 մահվան դեպք:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.43%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.32%, վերջին 7 օրվանը՝ 1.9%: