Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ գույնի կլինեն

Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ գույնի կլինեն: Ըստ Interpressnews-ի, Թբիլիսիի ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել այդ հարցի վերաբերյալ:

Մայրաքաղաքում սպիտակ գույնի տաքսիները հավանաբար 2019 թվականի երկրորդ կեսից կլինեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տաքսիների բարեփոխման ծրագրի շրջանակներում Թբիլիսիի քաղաքապետարանն աշխատում է տաքսիների արտաքին տեսքի միանմանության վրա։

Թբիլիսիի ավագանին տաքսիների բարեփոխման ծրագիրը հաստատել է դեռևս հուլիսի 27-ին: