Կինը բանտում է հայտնվել ընտանեկան բռնության պատճառով

Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել կնոջը, ով մորից պահանջել է 80 լարի, նշված է Վրաստանի գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Դատախազության տվյալներով, հուլիսի 15-ին  մեղադրյալը սպառնացել է մորը՝ սեփական տանը վրեժխնդիր լինելով:

Ոստիկանությունը կնոջը բերման է ենթարկել դեպքից 4 օր անց։ Քրեական գործ է հարուցել ընտանեկան բռնության հոդվածով, ինչը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով (մինչև 1 տարի ժամանակահատվածում):

Տվյալ կնոջը դատարանը որոշում է կայացրել ազատազրկել 6 ամսով՝ տուգանելով 500 լարիով: