Մառնեուլիում առևանգված կնոջը գտել են

Օրեր առաջ Մառնեուլիում առևանգված 20-ամյա կնոջը գտել են, փոխանցում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Տեղեկության համաձայն՝ կնոջն այս պահին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունն սկսվել է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, ինչը նշանակում է ապօրինի կերպով ազատությունից զրկում։