«Սիթի պարկի» գործառույթները կանոնավոր կերպով իրականացվում են․ Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պնդում է, որ մայրաքաղաքում ապօրինի կայանումների տուգանքների հավաքագրումն իրականացնող «Սիթի պարկ»-ի բոլոր գործառույթները կանոնավոր կերպով իրականցվում են։ Պատասխանելով քննադատություններին, թե քաղաքապետարանն ի վիճակի չէ կատարել այն, Կալաձեն նշել է, որ կատարված բոլոր գործառույթները գրանցված են։

Հիշեցնենք՝ քաղաքապետի որոշմամբ, ապրիլի 10-ից «Սիթի պարկ»-ը դադարեցրել է գործունեությունը։

«Կարգը խախտած ավտոմեքենաները տեղափոխվում են տուգանային հրապարակ՝ ստանալով համապատասխան տուգանքներ: Այդ մասին առավել մանրամասն կտեղեկացնեմ կառավարության նիստում»,-նշել է քաղաքապետը:

Թողնել պատասխան