Սիրիայում ռուսական ինքնաթիռի անկման հետեւանքով մահացածներից է 1989-ին Թբիլիսիի ապրիլյան դեպքերի մասնակիցը

Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռի անկման հետեւանքով մահացածների թվում է գեներալ-մայոր Վլադիմեր Էրեմեեւին, ով 1989-ի ապրիլի 9-ին Թբիլիսիում ցուցարարներին ցրելու ժամանակ Վրաստանում ղեկավարում էր գործողություններն իրականացնող ստորաբաժանումներից մեկը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ ողբերգության հետեւանքով մահացել է 27 սպա, այդ թվում մեկ գեներալ-մայոր` Վլադիմեր Էրեմեեւիան է: Մամուլում տարածվել է նրա կենսագրությունը, ըստ որի 1988-91թթ դեռեւս գնդապետի կոչում ունեցող Էրեմեեւին ղեկավարել է «Վրաստանում սահմանադրական կարգը վերականգնելող» ԽՍՀՄ ուժային ստորաբաժանումներից օպերացիան:

Ռուսական ռազմատրանսպորտային «Ան-26» ինքնաթիռը ընկել էր մարտի 6-ին, ինչի հետեւանքով 39 մարդ էր զոհվել:

Թողնել պատասխան