Ֆրանսիան օգնություն է ցուցաբերում հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիներին

Վրաստանի այն քաղաքացիները, որոնք որոշել են հայրենիք վերադառնալ, Ֆրանսիայի կառավարությունից նյութական եւ ոչ նյութական օգնություն են ստանանալու: Այս մասին «ինտերպրեսնյուզ» լրատվականի հետ զրույցում հայտնել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պասկալ Մենիեն:

Դեսպանի բացատրությամբ, գոյություն ունի խնդրով զբաղվող ներկայացուցչական մարմին (OFII), որին կարող են դիմել Ֆրանսիան լքել ցանկացող անձինք, այդ թվում` Վրաստանի քաղաքացիները: Ֆրանսիացի դիվանագետի խոսքով, հայրենիք վերադառնալ ցանկացողներ անձինք, ովքեր` օրինակ, նոր բիզնես հիմնելու գաղափար ունեն, ներկայացուցչական բյուրոյից կարող են օգնություն ստանալ:

«Տարեկան 40-50 Վրաստանի քաղաքացի ստանում է այս օգնությունը: Սա այն վրացիներն են, ովքեր չեն կարողացել Ֆրանսիայում քաղաքացու կարգավիճակ ստանալ եւ նախընտրում են վերադառնալ Վրաստան: Վրաստանում կա բյուրո՝ ներկայացուցչական մարմին,  որն օգնում է այս քաղաքացիներին: Այսպես քաղաքացիները ներկայացնում են բիզնես գաղափարը, իսկ ներկայացուցչությունը նրանց տեխնիկական խորհուրդներ եւ որոշակի ֆինանսական աջակցություն է տրամադրում»,- հայտարարել է դեսպանը:

Թողնել պատասխան