Ներքին գործերի նախարարությունը սկսել է հրապարակել գաղտնի տեսախցիկների նկարահանումները

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է Ոստիկանության կողմից տեղադրված տեսախցիկների նկարահանած նյութերը` հենվելով Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված տեսագրություններ իրականացնելու նոր օրենքի վրա:

2017-ի նոյեմբերի 1-ին ընդուված օրենքի համաձայն` վարչական իրավախախտում իրականացրած անձը, տուգանքը սահմանելուց անմիջապես հետո խախտման մասին տեղեկացվում է ծանուցագրի միջոցով:

Ծանուցումից հետո` 30-ից  60 օրվա ընթացքում տուգանքը չմուծելու դեպքում, եւս 1 ծանուցագիր է ուղարկվում, իսկ երկրորդ անգամ չվճարելուց հետո, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքում կտարածի խախտման տեսանկարահանումը www.police.ge կայքում:

Թողնել պատասխան