Ամերիկացի սենատոր Ժան Շահինը Վրաստանում է

Ամերիկացի սենատոր Ջին Շահինը՝ Մյունխենում անվտանգության համաժողովին մասնակցելուց հետո այցելել է Վրաստան։ Նա՝ մեկնաբանելով իր այցը, կարևորել է ԱՄՆ-ի համագործակցությունը սևծովյան գործընկերների և այդ թվում նաև Վրաստանի հետ։

«Սև ծովն առանցքային աշխարհաքաղաքական տարածաշրջան է Եվրոպայի անվտանգության համար, հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին, երբ  Վլադիմիր Պուտինն արդեն գործում է տարածաշրջանում իր չարամիտ ազդեցությունը ընդլայնելու համար։

Կարևոր է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցի իր սևծովյան գործընկերների հետ և ավելի ուժեղ քաղաքականություն ձևավորի տարածաշրջանի նկատմամբ։ Սա հենց այն է, ինչ ես մտադիր եմ քննարկել առաջիկա մի քանի օրվա ընթացքում», — ասել է Շահինը Վրաստան այցի հետ կապված։

Նա նշել է, քանի որ առջևում Վրաստանին սպասվում են կարևոր ընտրություններ և հնարավորություն՝ առաջ տանելու ժողովրդավարական օրակարգը։

ԱՄՆ դեսպանատան տվյալներով՝ նա Վրաստանում է Սենատի մեծամասնության ավագ անդամ և Սենատի Ուկրաինայի հարցերով հանձնախմբի նախագահ Դիկ Դուրբինի հետ: