«Վրացական երազանքը» աշխատանքային հանդիպում է անցկացրել

Կաճրեթիի «Ամբասադոր» հյուրանոցում կայացել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների աշխատանքային հանդիպումը: Ներկաները  քննարկել են առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, ինչպես նաև անդրադարձել հետագա քայլերին։

Հանդիպման նպատակը կառավարության գործունեության արդյունավետության ուժեղացումն ու օպերատիվ որակի բարձրացումը: