Վարչապետը վստահ է՝ ընտրությունները կընթանան հանգիստ մթնոլորտում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ քաղաքացիները գնահատում են ժողովրդավարական երկիր կառուցելու հարցում վերջին տարիներին արված կարևոր քայլերը:

«Մեր կառավարությունն արել է ամեն ինչ՝  նախընտրական քարոզարշավում հավասար պայմաններ  ստեղծելու համար: Սա նախադեպը չունեցող երևույթ էր, ինչը հաստատեցին նաև մեր գործընկերները: Ինչ վերաբերվում է այն ցավալի դեպքին, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ (նկատի ունի ընդիմադիր գործիչ Գիվի Թարգամաձեի մեքենայի պայթեցումը), այժմ հետաքննություն է ընթանում: Ես վստահ եմ, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ, քանի որ դա մեր պետականության դեմ արված քայլ էր: Այս ամենի հետ մեկտեղ,  վստահ եմ, որ հոկտեմբերի 8-ը հանգիստ պայմաններում կանցնի»:

Կվիրիկաշվիլին նշել է նաև, որ ընտրությունների ազատ ու անվտանգ միջավայրի ապահովման  գործում կարևոր դերակատարություն ունի  հատկապես երկրի Ներքին գործերի նախարարությունը: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան